Հոդված 1
Հոդված 1
Կտակային հանձնարարությունը ձևի առումով վավերական կլինի, եթե դրա ձևը համապատասխանի այն վայրի ներքին իրավունքին`
ա) որտեղ կտակարարը կատարել է այն, կամ
բ) որի քաղաքացին է եղել կտակարարը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
գ) որտեղ կտակարարն ունեցել է իր բնակության վայրը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
դ) որտեղ կտակարարը մշտական բնակության վայր է ունեցել հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
ե) որտեղ գտնվում է հանձնարարությանն առնչվող անշարժ գույքը:
Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ազգային օրենսդրությունը բաղկացած է չմիավորված համակարգերից, կիրառվելիք օրենքը որոշվում է այդ համակարգում գործող կանոններով և, նման կանոնների բացակայության դեպքում, այդ համակարգի շրջանակներում գործող տարբեր իրավունքներից կտակարարի հետ առավել սերտ կապ ունեցող իրավունքով:
Որոշակի վայրում կտակարարի բնակության վայր ունենալը կամ չունենալը որոշվում է այդ վայրում գործող օրենքով: