Հոդված 11
Հոդված 11
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է իրեն իրավունք վերապահել` հանձնարարություններին վերաբերող իր իրավունքի դրույթների ուժով չճանաչելու արտասահմանում արված կտակային հանձնարարությունների ձևերը, երբ առկա են հետևյալ պայմանները.
ա) կտակային հանձնարարությունը ձևի տեսանկյունից վավերական է այն իրավունքի ուժով, որը կիրառվում է միայն այն վայրի նկատմամբ, որտեղ կտակարարը կազմել է իր կտակային հանձնարարությունը.
բ) կտակարարն այն պետության քաղաքացին է, որը վերապահում է արել.
գ) կտակարարը մշտական բնակության վայր է ունեցել տվյալ պետությունում կամ սովորաբար բնակվել է այնտեղ, և
դ) կտակարարը մահացել է ոչ այն պետությունում, որտեղ արել է իր հանձնարարությունը:
Սույն վերապահումը գործում է միայն այն սեփականության նկատմամբ, որը գտնվում է վերապահում արած պետությունում: