Հոդված 17
Հոդված 17
Ցանկացած պետություն ստորագրելու, վավերացնելու կամ միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում շահագրգիռ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը:
Դրանից հետո` ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր տարածման մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:
Նման տարածման մեջ նշված տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերության մեջ նշված ծանուցմանը հաջորդող վաթսուներորդ օրը: