Հոդված 18
Հոդված 18
Յուրաքանչյուր պետություն միանալու կամ վավերացնելու պահից ոչ ուշ, կարող է անել սույն Կոնվենցիայի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված վերապահումները: Որևէ այլ վերապահում չի թույլատրվում:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն 17-րդ հոդվածի համաձայն տարածման մասին ծանուցելիս կարող է նաև նշված վերապահումներից մեկը կամ ավելին անել ծանուցման մեջ նշված բոլոր տարածքների կամ դրանցից մի քանիսի նկատմամբ:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել արված վերապահումը: Նման հետ վերցնելու մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Նման վերապահման գործողությունը դադարեցվում է նախորդ կետում նշված ծանուցմանը հաջորդող վաթսուներորդ օրը: