Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը 14-րդ հոդվածում նշված պետություններին, ինչպես նաև 16-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միացած պետություններին ծանուցում է.

ա) 14-րդ հոդվածի համաձայն ստորագրումների և վավերացումների մասին.

բ) 15-րդ հոդվածի առաջին կետի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին.

գ) 16-րդ հոդվածի համաձայն միացումների և դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին.

դ) 17-րդ հոդվածի համաձայն տարածումների մասին և դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին.

ե) 18-րդ հոդվածի համաձայն վերապահումների և դրանք չեղյալ հայտարարելու մասին.

զ) 19-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն չեղյալ հայտարարելու մասին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Հաագայում, 1961 թ. հոկտեմբերի 5-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերի միջև տարակարծությունների դեպքում ֆրանսերեն տեքստի գերակայությամբ, մեկ օրինակով, որոնք ի պահ են հանձնվում Նիդեռլանդների կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի հարցերով Հաագայի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանում ներկայացված պետություններից յուրաքանչյուրին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։