Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 5. Պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելը

գործել է մինչև 2009-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելը

1. Սույն օրենքի 4 հոդվածով սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր:

Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության միայն մեկ տեսակի մասով և չի կարող միաժամանակ հանդիսանալ հարկման ընդհանուր կարգով կամ հաստատագրված վճարներով հարկվող:

2. Տվյալ տարում հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ:

3. (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-284)

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 25.12.03 ՀՕ-61-Ն, խմբ. է 03.07.07 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։