Հոդված 7. Հարկվող օբյեկտը
Հոդված 7. Հարկվող օբյեկտը
1. Հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը:
Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները:
Շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
2. (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-284)
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 11.12.02 ՀՕ-483-Ն, 27.11.06 ՀՕ-191-Ն, խմբ. 03.07.07 ՀՕ-192-Ն)