Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2002-08-01։Բացել գործող տեքստը

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

գործել է մինչև 2002-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

1. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 5 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 7 տոկոս:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 8 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 13 տոկոս:

3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները:

5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ. 14.12.01 ՀՕ-284)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։