Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
1. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`
ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 5 տոկոս.
բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 7 տոկոս:
2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`
ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 8 տոկոս.
բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 13 տոկոս.
գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս:
3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները:
5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:
(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)