Հոդված 16. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 16. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ եռամսյակի համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցման:
3. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4 հոդվածի`
ա) 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)
գ) 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը:
4. (կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-483-Ն)
5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
Պարզեցված հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև տուգանքը բյուջե են վճարում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-483-Ն, լրաց., խմբ. 25.12.03 ՀՕ-61-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-192-Ն)