Հոդված 17. Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Հոդված 17. Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարներին վերաբերող մասով` նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:
(17-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-236-Ն)