Հոդված 9. Պարզեցված հարկի գումարի նվազեցումը
Հոդված 9. Պարզեցված հարկի գումարի նվազեցումը
1. Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը նվազեցվում է տվյալ ժամանակաշրջանում ձեռք բերված` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարված` փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` անուղղակի հարկերը)`
ա) 3 տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով.
բ) 5 տոկոսը կազմող գումարի չափով` սույն կետի «ա» ենթակետում չնշված գործունեության մասով:
2. Եթե սույն հոդվածի համաձայն նվազեցումներից հետո պարզեցված հարկի գումարը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում է խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով իրացման շրջանառության 2 տոկոսից պակաս, իսկ գործունեության մնացած տեսակների մասով 3,5 տոկոսից պակաս, ապա պարզեցված հարկը վճարվում է համապատասխանաբար 2 տոկոս և 3.5 տոկոս դրույքաչափերով, իսկ հարկի գումարի չնվազեցված մասը նվազեցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված հարկի գումարից:
(9-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284)