Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-01-ից մինչև 2003-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

գործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա`

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ.

բ) պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.7, 170.8 կամ 170.9 հոդվածների մեկից ավելի խախտման դեպքեր.

գ) գերազանցում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված` ժամկետանց հարկային պարտավորությունների սահմանաչափը.

դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «բ» կամ «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).

ե) եռամսյակի ընթացքում իր կողմից Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին գերազանցում է 250 հազար դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, իսկ «դ» և «ե» ենթակետերում նշված դեպքերում` դրանցում նշված փաստը տեղի ունենալու պահից:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-131, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։