Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները
Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները
Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով`
քրեական և այլ գործերով իրավական օգնության ու իրավական հարաբերությունների մասին, այդ թվում՝ հանձնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացման դեմ պայքարի հարցերով միջազգային պայմանագրերի կատարման կազմակերպում և ապահովում.
օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպում և հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն.
պատիժների և դատարանի կողմից նշանակվող հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն.
հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում.
ապօրինի դատապարտված և բռնադատված անձանց արդարացման հարցերի քննարկում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտաուսումնական գործունեություն: