Հոդված 5. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներ
Հոդված 5. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներ
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմերի հարցումների հիման վրա կամ Կողմի նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը մյուս Կողմի համար նույնպես ներկայացնում է հետաքրքրություն:
2. Հարցումը (կամ նախաձեռնող առաջարկությունը) ուղարկվում է գրավոր ձևով, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր, երեք օրվա ընթացքում, դրանց հետագա պարտադիր գրավոր հաստատման պայմանով, այդ թվում՝ տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Հարցման իրական լինելու վերաբերյալ կասկածների դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:
3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի.
- աջակցություն հայցող մարմնի և այն մարմնի անվանում, որից ակնկալվում է աջակցություն,
- գործի հանգամանքների շարադրանքը,
- հարցման նպատակի և հիմնավորման մասին նշում,
- հայցվող աջակցության բովանդակության նկարագրություն,
- ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման ապահովման համար:
4. Գրավոր փոխանցված կամ հաստատված աջակցություն ցույց տալու մասին հարցումը ստորագրվում է հարցում անող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից: