Հոդված 6. Աջակցություն ցուցաբերելու մերժումը
Հոդված 6. Աջակցություն ցուցաբերելու մերժումը
1. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը մերժվում է լրիվ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հարցվող Կողմը հնարավորության դեպքում, մինչև աջակցության ցուցաբերման մերժման մասին որոշման ընդունումը, խորհրդատվություն է անցկացնում հարցում անող Կողմի հետ այն հարցի քննարկման նպատակով, թե արդյո՞ք կարող է աջակցությունը ցուցաբերվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հարցվող Կողմը համարում է անհրաժեշտ: Առաջադրված պայմանների հետ համաձայնության դեպքում հարցում անող Կողմը ապահովում է դրանց պահպանումը:
3. Հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին՝ մերժման պատճառների նշմամբ: