Հոդված 7. Հարցման կատարումը
Հոդված 7. Հարցման կատարումը
1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լրիվ կատարումն ապահովելու նպատակով:
Հարցում անող Կողմը անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը էապես ձգձգող հանգամանքների մասին:
2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող Կողմի իրավասության մեջ, ապա վերջինս անհապաղ տեղեկացնում է այդ մասին հարցում անող Կողմին և նրա խնդրանքով փոխանցում է հարցումը իր պետության իրավասու մարմնին:
3. Հարցվող Կողմը իրավասու է հայցել լրացուցիչ տվյալներ, որոնք՝ ըստ իրեն, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:
4. Հարցման կատարման ընթացքում կիրառվում է հարցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հարցում անող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել վերջինիս օրենսդրությունը, եթե այն չի հակասում հարցվող Կողմի օրենսդրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:
5. Եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետությունում ընթացող վարույթին, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել այն պայմանների պահպանման հետ, որոնք սահմանվել են որպես անհրաժեշտ հարցում անող Կողմի հետ խորհրդատվության արդյունքում: Եթե հարցում անող Կողմը համաձայն է աջակցության ցուցաբերմանը առաջադրված պայմանների պահպանմամբ, ապա ապահովում է այդ պայմանների պահպանումը:
6. Հարցվող Կողմը հարցում անող Կողմի խնդրանքով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հարցման ստացման փաստի, այդ հարցման բովանդակության և ուղեկից փաստաթղթերի, ինչպես նաև՝ աջակցության ցուցաբերման փաստի գաղտնիության ապահովման ուղղությամբ:
Գաղտնիության պահպանմամբ հարցման կատարման անհնարինության դեպքում հարցվող Կողմը տեղեկացնում է դրա մասին հարցում անող Կողմին, որն էլ որոշում է նման պայմաններում հարցման կատարման անհրաժեշտության հարցը:
7. Հարցվող Կողմը հնարավոր սեղմ ժամկետներում տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին: