Հոդված 12. Համագործակցության համակարգումը
Հոդված 12. Համագործակցության համակարգումը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությանն ուղղված միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հաղորդակցվել անմիջականորեն.
Ռուսական կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչություն,
Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժին:
2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են սահմանել նաև իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումներ կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություններ, որոնք կարող են սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով անմիջական շփումներ իրականացնել:
Նոր կառուցվածքային ստորաբաժանում կամ իրենց ենթակայության տակ գտնվող այլ հաստատություն սահմանելու կամ փոփոխելու դեպքում Կողմերը միմյանց գրավոր ծանուցում են այդ մասին՝ փոխանցելով նաև տվյալները: