Հոդված 16. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 16. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցումը ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել է Կողմերից որևէ մեկի՝ այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից վաթսուն օր անցնելուց հետո:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 1993 թ. հունվարի 15-ին Մոսկվայում կնքված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև Իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:
Կատարված է Երևան քաղաքում՝ 2006 թվականի սեպտեմբերի 22-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 2-ին: