Հոդված 3. Համագործակցության ձևերը
Հոդված 3. Համագործակցության ձևերը
Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով Կողմերի համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ձևերով.
աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ ճանաչողական այցերի, ստաժավորումների, խորհրդատվությունների և խորհրդաժողովների անցկացման միջոցով,
հանցավորության, այդ թվում՝ դրա կազմակերպված ձևերի, ահաբեկչության, կոռուպցիայի, զենքի, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, ապօրինի ներգաղթի և հասարակության համար մեծ վտանգավորություն ներկայացնող հանցատեսակների դեմ պայքարում փորձի փոխանակում,
Կողմերի գործունեության հարցերով, այդ թվում՝ հանցավորության զարգացման միտումների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում,
օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական ակտերի և մեթոդական նյութերի պարբերաբար փոխանակում,
համատեղ գիտական ուսումնասիրությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրապարակումների պատրաստում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և ֆորումների քննարկմանը ներկայացվող (ՄԱԿ, ԱՊՀ, ԵԽ, ԵԱՀԿ և այլ) հարցերով խորհրդատվությունների անցկացում,
տեղեկատվական-իրավական ապահովման բնագավառում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ իրավական կարգավորման միջազգային փորձի և միջազգային համագործակցության մասին նյութերի տրամադրում,
դատախազության մարմինների և հաստատությունների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, այդ թվում՝ դասախոսությունների և գիտաժողովների անցկացում, գիտական ձեռնարկների համատեղ պատրաստում,
փոխշահավետության հիմքով ուսումնական գրականության և գիտական հրապարակումների փոխանակում: