Հոդված 8. Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները
Հոդված 8. Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք կրում են փակ բնույթ, և եթե փոխանցած Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը սահմանում է փոխանցող Կողմը:
2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը, առանց դրանք տրամադրած Կողմի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որոնց համար դրանք հարցվել կամ տրամադրվել են, եթե միայն դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի չեն:
3. Մի Կողմից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը որևէ երրորդ պետության տրամադրելու համար չի պահանջվում դրանք տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը, եթե դրանք տրամադրած պետությունում դրանք համընդհանուր հասանելի են և, եթե տրամադրելիս նման պայման չի առաջադրվել:
4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկության կամ փաստաթղթերի օգտագործումը, եթե հարցում անող Կողմի օրենսդրությամբ պարտադիր է այդ ձևի պահպանումը: Հարցում անող Կողմը նախապես տեղեկացնում է հարցվող Կողմին նման տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման կամ հրապարակման մասին: