Հոդված 11
Հոդված 11
1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցման կատարումը կարող է մերժվել այն դեպքերում, եթե.
ա) հարցվող Կողմի դատարանի որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցը հանձնվում է վերադարձնելու մասին հարցման մեջ որպես տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր չնշված անձին կամ նրա ներկայացուցչին,
բ) լրացուցիչ տեղեկության մասին հարցման պատասխանը չի տրամադրվել սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում,
գ) վերադարձնելու մասին հարցումը ուղարկվել է հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցը առգրավելու կամ հայտնաբերելու մասին ծանուցում ստացվելուց երեսուն օր անց,
դ) առկա են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելուն խոչընդոտող այլ օրինական հիմքեր։
2. Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ գրավոր ծանուցվում է հարցման կատարումը մերժելու մասին՝ մերժման պատճառների նշումով։