Հոդված 12
Հոդված 12
1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցման կատարումը կարող է հետաձգվել, եթե.
ա) ավտոտրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ստացվել է հարցում, վարչական վարույթի, քրեական կամ դատական քննության կապակցությամբ առգրավվում է,
բ) ավտոտրանսպորտային միջոցի, որի վերաբերյալ ստացվել է վերադարձնելու մասին հարցում, սեփականության իրավունքի, առգրավման կամ կալանք դնելու հարցը հանդիսանում է հարցնող Կողմում տրված դատական հայցի առարկա մինչև տվյալ գործով դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը,
գ) Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցի լուծումը հետաձգելու մասին` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն։