Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցումը քննում է հարցումը ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, կայացնում է համապատասխան որոշում և այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին։

2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն՝ լրացուցիչ ժամկետ սահմանելով այն տրամադրելու համար, սակայն ոչ ավելի, քան քսան օր` հարցումը ստանալու պահից։

3. Որպես հափշտակված հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի կապակցությամբ Կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր ծագելու դեպքում դրա օրինական տիրոջ մասին հարցը լուծվում է դատական մարմինների միջոցով` համաձայն այն Կողմի ազգային օրենսդրության, որի տարածքում ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերվել կամ առգրավվել է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։