Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կողմերից մեկի տարածքում հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, առգրավման կամ կալանման դեպքում այդ Կողմի իրավասու մարմինը նման ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման կամ կալանման օրվանից քսան օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը։

2. Նման ավտոտրանսպորտային միջոցի մասին ծանուցումը պարունակում է, մասնավորապես, հետևյալ տվյալները, եթե դրանք հայտնի են.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տիպը,

բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, շասսիի և շարժիչի համարները,

գ) ավտոտրանսպորտային միջոցի ագրեգատների համարների կամ գույնի փոփոխության մասին տեղեկություն,

դ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա տալու վայրը և ամսաթիվը,

ե) ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու վայրի, դրա տեխնիկական վիճակի և կազմի մասին տեղեկություն,

զ) ավտոտրանսպորտային միջոցը առգրաված կամ հայտնաբերած մարմնի անվանումը,

է) ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովող մարմնի անվանումը, ինչպես նաև հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել` ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու հնարավորության մասին տեղեկություն ստանալու համար,

ը) տեղեկություն այն մասին, թե օգտագործվե՞լ է արդյոք ավտոտրանսպորտային միջոցը հանցագործություն կատարելու հետ կապված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։