Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագրի համաձայն վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցները Կողմերի սահմանները հատելիս ենթակա չեն մաքսային հարկման, հարկերի, ակցիզների, գանձումների և այլ վճարումների, եթե ներկայացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է սույն Համաձայնագրի շրջանակներում։
2. Ավտոտրանսպորտային միջոցը առգրավելու և մինչև սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին և/կամ հարցնող Կողմի իրավասու մարմնին հանձնելու պահը պահպանելու հետ կապված ծախսերը կրում է հարցվող Կողմը։
3. Հարցնող Կողմի տարածք ավտոտրանսպորտային միջոցի վերադարձնելու հետ կապված ծախսերը կրում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ հարցնող Կողմի իրավասու մարմինը՝ համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ։
4. Ավտոտրանսպորտային միջոցի վերադարձնելու հետ կապված ծախսերը ենթակա են հատուցման՝ համաձայն Կողմերի ազգային օրենսդրությունների։