Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինը կարող է հարցում ուղարկել հարցվող Կողմի իրավասու մարմնին՝ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին։

2. Հարցումն ուղարկվում է գրավոր և պարունակում է, մասնավորապես, հետևյալ տվյալները.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տիպը,

բ) ավտոտրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը, թափքի, շասսիի և շարժիչի համարները,

գ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա տալու վայրը և ամսաթիվը,

դ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցված սեփականատերը,

ե) քրեական գործի համարը, տվյալներ այն մարմնի մասին, որի վարույթում գտնվում է գործը։

3. Հարցմանը կցվում են, հարցնող Կողմի օրենսդրության համաձայն, ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` նշելով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում անունով դրանք ձևակերպված են։

4. Հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից գրավոր ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի դրա ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանով կնիքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։