Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «, որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։».
3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից։»։