Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Ազգային հանձնաժողովի հաղորդումը
«Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։
Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ ազատ հաճախությունների, դրանց համար հայտարարված մրցույթների, հատկացված կամ մերժված դիմումների և դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերից գանձված վճարների չափի և այլ լիազորությունների մասին)։
Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաև տեղադրում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:»։