Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով։ Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ՝ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր։ Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ։

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։