Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն և գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։».

2) 4-րդ մասի երկրորդ նախադասության «եռօրյա նիստերի» բառերը փոխարինել «չորսօրյա նիստերի» բառերով, իսկ «Խորհրդարանական ժամ» բառերը փոխարինել «Խորհրդարանական շաբաթ» բառերով.

3) 5-րդ մասը «անկողմնակալության» բառից հետո լրացնել «, բազմազանության, բազմակարծության» բառերով.

4) 6-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 10-րդ մասը «թողարկում» բառից հետո լրացնել «՝ առավոտյան և երեկոյան» բառերով.

6) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։