Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաև հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը։».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում և հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին:».
3) 2 -րդ մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) սույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները և(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտելու դեպքում կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը:»։