Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները և ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով.

«Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Ամիսը մեկ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։