Հոդված 31
Հոդված 31.
Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1», «բ2», «բ3» և «բ4» կետերով.
«բ1) հեռուստաընկերության և (կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը և դրա իրատեսականությունը.
բ2) մրցութային հայտում ներկայացված հաղորդումների բազմազանությունը.
բ3) դիմողի` բազմակարծությունը խթանելու կարողությունը.
բ4) մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը։».
2) 2-րդ մասը «ելնելով» բառից հետո լրացնել «ֆինանսական աղբյուրների փաստաթղթային հիմնավորվածության և» բառերով.
3) 3-րդ մասը «որոշումները» բառից հետո լրացնել «և ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը» բառերով։