Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-06-13-ից մինչև 2017-05-18։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «որոշման» բառից հետո լրացնել «, ուղերձի, հայտարարության» բառերով.

2) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ընդգրկվել Ազգային ժողովի հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.».

3) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) ընդգրկվել խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» և «զ.2» կետերով.

«զ.1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաև այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

զ.2) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։