Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30

գործել է մինչև 2010-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Հանձնաժողովը, հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները և ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ։

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ կամ ազատ (չզբաղեցված) հաճախության առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթ:

Մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ հեռուստառադիոհեռարձակման, այդ թվում` ամբողջական վերահեռարձակման համար:

Հանձնաժողովն ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը:

(30-րդ հոդվածը խմբ. 28.04.09 ՀՕ-110-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։