Հոդված 35
Հոդված 35.
Հանձնաժողովն իրականացնում է վարչական վարույթ և կիրառում է վարչական տույժ:
Հանձնաժողովը`
ա) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը, Հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև լիցենզիայի պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը` պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները.
բ) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության կրկնակի խախտման դեպքում իր որոշմամբ կասեցնում է տվյալ հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունը` մինչև Հանձնաժողովի նշած խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշումը.
գ) դադարեցնում է առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունը` հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում.
դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցնում է հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողությունը.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է տուգանք:
(35-րդ հոդվածը փոփ. 28.04.09 ՀՕ-110-Ն)