Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 83.1

գործել է մինչև 2010-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 83.1.

Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(83.1-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-74-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։