Գլուխ 2 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5
Հոդված 5.
Հանձնաժողովի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` իր սահմանած մրցութային կարգով վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի անդամների լիազորության ժամկետներն են` 3 անդամը` 2 տարի, 3 անդամը` 4 տարի, 3 անդամը` 6 տարի:
Հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով և օրենքով սահմանված վարձատրության կարգին համապատասխան: Հանձնաժողովի անդամներին առաջադրվող պահանջները սահմանվում են օրենքով:
(5-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-100-Ն, լրաց., խմբ. 28.04.09 ՀՕ-110-Ն)