Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 36.1
Հոդված 36.1.
Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։ Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում և տեղադրում Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում։
(36.1-ին հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-110-Ն)