Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`161.2 հոդվածով`

«Հոդված 1612. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊօՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը հինգ հարյուրից մինչև հազար հատ է, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ եթե օտարված դրոշմանիշների քանակը հազար և ավելի հատ է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազարից մինչև հիսուն հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հիսուն հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։