Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենսգրքի 162.5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 162.5. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ

Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։