Հոդված 5
Հոդված 5
. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 162.6 հոդվածով`
«Հոդված 1626. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ կանոնները խախտելը
Հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ:
Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»: