Հոդված 1
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 170.7, 170.8 և 170.9 հոդվածներով`
«Հոդված 170.7. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Նույն արարքը, եթե օտարված դրոշմանիշների քանակը կազմում է հիսունից մինչև հազար հատ`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: