Հոդված 1708. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ
Հոդված 1708. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ
Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: