Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Տարանցման ընթացակարգը

1. Տարանցման վերաբերյալ դիմումն իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) տարանցման ձևը (օդային ճանապարհով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,

բ) տվյալ անձի տվյալները (օրինակ՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),

գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,

դ) հայտարարություն, որ, Հայցող Պայմանավորվող կողմի տեսանկյունից, 9-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները առկա են, և որ հայտնի չէ 9-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:

Տարանցման հայցի դեպքում կիրառվելիք ստանդարտ ձևը ներկայացված է սույն Համաձայնագրի 13-րդ Հավելվածում:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կպատասխանի տարանցման դիմումին` համաձայն սույն Համաձայնագրի 14-րդ Հավելվածի: Դիմումի մերժման դեպքում պետք է նշվեն պատճառները: Այս ժամկետը սկսում է գործել դիմումը ստանալու օրվանից: Այս ժամկետում որևէ պատասխան չլինելու դեպքում կհամարվի, որ համաձայնությունը տրվել է: Տարանցման դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ, 15-րդ Հավելվածին համապատասխան, կծանուցի անձի տարանցման մասին:

3. Եթե տարանցումն իրականացվում է օդային ճանապարհով, տարանցման ճանապարհով հետ ընդունվող անձը և հնարավոր ուղեկցողները պետք է ազատվեն տարանցիկ վիզա ստանալու պարտականությունից:

4. Պայմանավորվող կողմերի փոխադարձ խորհրդակցությունների հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը, մասնավորապես նշված անձանց զննման իրականացման և դրա համար համապատասխան պայմանների տրամադրման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։