Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:
2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որն ունի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության քաղաքացիություն:
3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:
4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է՝ անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմաններին:
5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է` Պայմանավորվող կողմ, որը սույն Համաձայնագրի շրջանակներում դիմում է մյուս Պայմանավորվող կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու դիմումով:
6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը սույն Համաձայնագրի շրջանակներում հայցող Պայմանավորվող կողմից ստանում է այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու վերաբերյալ դիմում:
7. Հայց նշանակում է` դիմում, որով Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու խնդրանքով:
8. Հայցի պատասխան նշանակում է` ծանուցում, որով Հայցվող Պայմանավորվող կողմը պատասխանում է հետընդունման կամ տարանցման հայցին:
9. Իրավասու մարմիններ նշանակում է` Պայմանավորվող կողմերի այն մարմինները, որոնց միջոցով իրականացնում է հետընդունումը կամ տարանցումը:
10. Կացության թույլտվություն սույն Համաձայնագրի իմաստով նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված այն վավերական թույլտվությունը, որը անձին թույլ է տալիս մուտք գործել Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներ և բնակվել այնտեղ` Կողմերի ներպետական օրենսդրության շրջանակներում:
11. Մուտքի արտոնագիր` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված որոշակիորեն սահմանված ժամանակի ընթացքում իրենց պետությունների տարածք մեկ անգամ կամ բազմակի մուտք գործելու և այնտեղ գտնվելու վավերական թույլտվություն: