Հոդված 6
Հոդված 6
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիության հավաստման միջոցներ
1. 3-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 5-րդ Հավելվածում: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա պաշտոնականության, կճանաչեն ցանկացած նման ապացույց:
2. 3-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը prima facie հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է սույն Համաձայնագրի 6-րդ Հավելվածում: Այն դեպքերում, երբ առկա են նման հավաստող փաստաթղթեր, Պայմանավորվող կողմերը ելնում են այն բանից, որ քաղաքացիությունը հաստատված է, եթե չեն կարող հաստատել հակառակը: