Հոդված 11
Հոդված 11
Տեղափոխման և տարանցման ծախսերը
1. Սույն Համաձայնագրի համաձայն՝ հետ ընդունելու հետ կապված փոխադրման բոլոր ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահման և, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
2. Տարանցման հետ կապված բոլոր ծախսերը մինչև վերջնական նպատակակետ հանդիսացող պետության սահման և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը: