Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սեփական քաղաքացիների հետ ընդունում

1. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:

2. Հայցող Պայմանավորվող կողմի հայցի հիման վրա, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հայցի դրական պատասխանից հետո 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ընթացքում, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:

3. Հայցող Պայմանավորվող կողմը նույն պայմաններով հետ կվերցնի վերադարձված անձին, եթե հետագա ստուգումների արդյունքում երեք ամսվա ընթացքում հաստատվի, որ Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահին այդ անձը չի ունեցել Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիություն կամ Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում ունեցել է կացության իրավունք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։